Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։
Գերլարված վերջաբանով խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի (2-2)։ Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին Վիլլիանի փոխանցումից հետո բացեց Անտոնիո Ռուդիգերը, ում գոլի շնորհիվ «Չելսին» առավելությամբ գնաց ընդմիջման։
Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Անտոնի Մարսյալը, սակայն դա չապահովեց «Յունայթեդի» հաղթանակը։ Հանդիպման վերջին րոպեին Ռոս Բարքլին փրկեց իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո թիմերը կպահպանեն մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը։
Գոլեր․ Ռուդիգեր՝ 21ր, Մարսյալ՝ 55ր, 73ր, Բարքլի՝ 90+6ր։