Տուրի կենտրոնական խաղում Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը կհյուրընկալվի Չեպիոնների Լիգայի գործող չեմպիոնին:
«Չելսին» այս խաղին կներկայանա նոր մարզչի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Դի Մատեոյի հեռանալուց հետո մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որ ընթացիկ մրցաշրջանում չի պարտվել: Սակայն անգամ պարտության դեպքում «քաղաքայինները» կպահեն իրենց տեղը մրցաշարային աղյուսակում և բարձր կլինեն «կապույտներից»:
Հարցականի տակ է Ֆերնանդո Տորրեսի մասնակցությունը, ով տեղ չգտավ Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում: Սակայն Բենիտեսը առաջ աշխատել է Տորրեսի հետ և ամենայն հավանականությամբ իսպանացուն դուրս կբերի մեկնարկային կազմում:
Այս խաղում «Սիթիին» կարող է միանալ թիմի ավագ Վենսան Կոմպանին: Առողջության հետ խնդիրները լուծել են նաև Գաել Կլիշին և Մարիո Բալոտելլին:
Խաղը կարող է որոշիչ լինել Ռոբերտո Մանչինիի համար: Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո իտալացու գործերերը այնքան էլ հաջող չեն ընթանում: Չի բացառվում, որ Պրեմիեր Լիգայում ձախողելուց հետո Շեյխ Մանսուրը հետևի Աբրամովիչի օրինակին և հեռացնի Մանչինիին:
Մասնագետների կարծիքով այսօրվա խաղում պայքարը գնալու է հիմնականում դաշտի կենտորոնում:
Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին: