«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտարարել է, որ ինքը չէ թիմի խնդիրը:
Շաբաթ օրը «Չելսին» տնային պարտություն կրեց Պրեմիեր լիգայի վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնից» 0:1 հաշվով՝ չկարողանալով պատասխանել Ջեյմս Ուարդ-Պրոուզի տուգանային հարվածից խփած գնդակին:
Այս արդյունքը միայն մեծացրեց երկրպագուների դժգոհությունը Փոթերի նկատմամբ, սակայն Գրեհեմը շտապում է նշել, որ իր թիմում կան բազմաթիվ նորեկներ, ովքեր դեռ հարմարվում են անգլիական ֆուտբոլին:
«Տնային 1:0 հաշվով պարտությունից հետո ցանկացած քննադատություն հասկանալի է: Սա բարդ ժամանակաշրջան է մեզ համար, և մենք բազմաթիվ մարտահրավերների ենք հանդիպում երիտասարդ խաղացողներին Պրեմիեր լիգայում ինտեգրելու հարցում»:
«Երբ արդյունք չես ստանում, դա կարող է դժվար լինել: Դա այդպես է: Որոշ մարդիկ կարծում են, որ խնդիրը ես եմ: Ես համաձայն չեմ նրանց հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող արտահայտել սեփական տեսակետը»:
«Առաջին խաղակեսում մենք խաղի որակով տեսանկյունից հետքայլ արեցինք, երկրորդ խաղակեսում լավ ավելացրեցինք, բայց դա բավարար չէր»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։