«Չելսին» գնել է ֆրանսիական «Ստրասբուր» ակումբի բաժնետոմսերի գերակշիռ մեծամասնությունը։
Ըստ The Guardian-ի, «Չելսին» գնել է ակումբի բաժնետոմսերի գրեթե 100 տոկոսը, որը արժեցել է մոտ 75 միլիոն եվրո (65 միլիոն ֆունտ):
Այս գործարքով «Չելսին» հիմք է դնում ակումբային ևս մեկ կայսրության, ինչի մասին, այս տարվա սկզբին, հայտարարել էր «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բելին:
Նշենք, որ ի սկզբանե «Չելսին» ցանկանում էր սահմանափակվել «Ստրասբուրի» բաժնետոմսերի մի փոքր մասով, բայց հետո «կապույտները» որոշեցին, որ ցանկանում են լիովին վերահսկել ֆրանսիական ակումբը:
«Այս ռազմավարական ներդրումը կընդլայնի մեր հետքը եվրոպական ֆուտբոլում: Մենք հավատում ենք, որ այն հսկայական հնարավորություններ կստեղծի գիտելիքների և փորձի փոխանակման համար», – ասվում է BlueCo-ի հայտարարության մեջ: