Քոուլ Պալմերի իրացրած 11 մետրանոցի արդյունքում «Չելսին» կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել «Ֆուլհեմի» նկատմամբ։ Այս հաղթանակը չորրորդ անընդմեջ տնային հաղթանակն էր «կապույտների» համար։ Վերջին անգամ ԱՊԼ-ի շրջանակներում «Չելսիին» նման արդյունք հաջողվել էր գրանցել 2020 թվականին:
Լիգայի գավաթում «Միդլսբրոյից» կրած պարտությունից հետո «կապույտների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր կատարվել: Արմանդո Բրոյան խաղադաշտում հայտնվեց Նոնի Մադուեկեի փոխարեն։ Փոխարինողների թվում հայտնվել էին նաև վերականգնված Բուենդիա Բադյաշիլը և Բեն Չիլուելը։
«Սպիտակները» ունեցան հանդիպում շաբաթվա միջնամասում։ Նրանք Լիգայի գավաթի շրջանակներում պարտություն կրեցին «Լիվերպուլից։ Այդ խաղի համեմատ «Ֆուլհեմի» մեկնարկային կազմ վերադարձան Կեննի Տետեն, Թոմ Քեյրնին և Հարի Ուիլսոնը, փոխարինելով Տիմոտի Կաստանին, Հարիսոն Ռիդին և Բոբբի Ռեյդին։
«Չելսի» 1 – 0 «Ֆուլհեմ»
Գոլեր` Պալմեր
Դեղին՝ Գուստո, Ֆերնանդես, Դիսասի, Սիլվա, Պալմեր – Ուիլսոն