«Չելսին» շատ մոտ է Մադրիդի «Ատլետիկոյի» ձախ պաշտպան Ֆիլիպե Լուիսին և հարձակվող Դիեգո Կոստային գնելուն:
Ինչպես հայտնի է, լոնդոնյան ակումբը վաղուց է հետաքրքրվում Կոստայով: «Չելսիի» ղեկավարությունը օգտագործեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղը և բանակցություններ վարեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
The Telegraph-ի հաղորդմամբ, բանակցություններում էական առաջընթաց կա և «Ատլետիկոն» պատրաստ է 31.5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել իր թիմի առաջատարին: 25-ամյա ռմբարկում միայնակ չի տեղափոխվի Լոնդոն: «Կապույտները» մտադիր են 16.5 մլն ֆունտով գնել Կոստայի թիմակից Ֆիլիպե Լուիսին: Վերջապես, «Ատլետիկոյից» «Չելսի» կվերադառնա նաև դարպասապահ Տիբո Կուրտուան: