«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին 25 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:
25 ամյա Սանչեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
Չնայած նրան, որ Սանչեսը հանդես է գալիս Իսպանիայի հավաքականում, Անգլիայում նա համարվում է տեղի խաղացող, ով 15 տարեկանից մարզվել է «Բրայթոնի» ակադեմիայում։
Ընդհանուր առմամբ, Սանչեսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 87 հանդիպում, որոնցից՝ 23-ը նախորդ մրցաշրջանում։ Սակայն Ռոբերտո Դե Զերբիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով իր տեղը մեկնարկային կազմում զիջեց Ջեյսոն Սթիլին:
«Մենք շատ ուրախ ենք Ռոբերտին «Չելսիում» տեսնելու համար, և նա ավելի բարձր մրցակցություն կստեղծի մեր դարպասապահների գծում»:
«Ռոբերտը մշտապես ապացուցել է իր բարձր կարգը Պրեմիեր լիգայում և հանդես է եկել իր ազգային թիմում: Մենք ուրախ ենք տեսնել, որ նա աշխատելու է Մաուրիսիոյի հետ դարպասապահների թիմում»,- ասել են «Չելսիի» մարզական տնօրեններ Փոլ Ուինսթենլին և Լոուրենս Ստյուարտը: