«Չելսին» հանդիպում ունեցավ «Բարսելոնայի» գործընկերների հետ՝ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։
«Չելսիից» հեռացած Լուկակույին ու Վերներին,որպես փոխարինող, «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դիտարկում է իր նախկին սան, «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի թեկնածությունը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «ազնվականների» պատվիրակությունն արդեն այցելել է «Բարսելոնա», և բանակցություններից հետո լոնդոնյան ակումբը պետք է պաշտոնական առաջարկի վերածի Պյեր-Էմերիկի նկատմամբ իրենց հետաքրքրությունը:
33-ամյա Օբամեյանգը երջանիկ է «Բարսելոնայում», որին միացել է այս տարվա փետրվարին՝ «Արսենալի» հետ պայմանագրի խզումից հետո, բայց միևնույն ժամանակ բաց է առաջարկների համար։