Բրիտանական մեդիան արդեն հղում անելով Չելսին ՖԱ-ին նշել է, թե ով է լինելու Ֆրենկ Լեմպարդի փոխարինողը՝ Տոմաս Տուխել։
Գերմանացի մասնագետը անցյալ տարվա դեկտեմբերին էր ազատվել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից, որի հետ ՉԼ-ի անցյալ խաղարկությունում հասել էր մինչև եզրափակիչ։
Տուխելի՝ Անգլիա հասնելը բարդանում է կովիդի համաճարակով պայմանավորված սահմանափակումներով։ Անգլիայում նշում են, որ գերմանացի մասնագետը պետք է կովիդի թեստ հանձնի նախ Լոնդոն մեկնելուց առաջ, ապա նաև Լոնդոն ժամանելուն պես։ Ամեն դեպքում, Չելսիում հուսով են, որ նոր մարզիչը Ստեմֆորդ Բրիջում կլինի Վուլվերհեմփթոնի հետ խաղին, որը տեղի է ունենալու չորեքշաբթի։