«Չելսին» մերժել է «Գալաթասարայի» կատարած առաջարկը հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերաբերյալ։
Օբամեյանգը դեռ մեկ տարի ունի «Չելսիի» հետ պայմանագրի ավարտին, սակայն Պյեր-Էմերիկը տեղ չունի «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում:
«Չելսին» հույս ունի ազատվել Օբամեյանգից, ով մեկ տարի առաջ «ազնվականներին» միացավ «Բարսելոնայից» 12 միլիոն ֆունտի դիմաց, սակայն «Գալաթասարայի» առաջարկը լոնդոնյան ակումբին չի բավարերել, հայտնում է The Telegraph-ը:
Խոսակցություններ կան, որ Օբամեյանգն ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն 34 ամյա գաբոնցու նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա նաև Սաուդյան Արաբիայից։