Գերմանական «Շալկե 04»-ը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Չելսին» դիմել է կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի հարցով:
Ժոզե Մոուրինյոյի` «Սթեմդորդ Բրիջ» վերադարձից անմիջապես հետո, լուրեր տարածվեցին, որ մի շարք ֆուտբոլիստներ են համալրելու «կապույտների» շարքերը: Նրանց թվում է հայտնվել «Շալկեի» առաջատարներից 19-ամյա Դրակսլերը:
Սակայն «Շալկե 04»-ի գլխավոր տնօրեն Հորսթ Հելդը հայտարարել է, որ «Չելսին» Յուլիանին գնելու համար իրենց չի դիմել:
-Ես այդ մասին ոչինչ չեմ լսել: «Չելսիի» կողմից ոչ մի պաշտոնական հարցում չի եղել, և մենք ևս չենք կապվել այդ ակումբի հետ:
Սակայն կարող եմ ասել, որ ակումբները միշտ քննարկում են այդ կարգի խաղացողներին ձեռք բերելու հարցերը,- Հելդի խոսքերն է մեջբերում Bild-ը: