«Չելսին» դժվար թե կանգնի պաշտպան Տիագո Սիլվայի ճանապարհին, եթե նա ցանկանա հեռանալ ակումբից։
Սիլվան փետրվարին է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ 2023/24 մրցաշրջանի համար։ Այդ ժամանակից ի վեր «կապույտները» հեռացրեցին իրենց գլխավոր մարզչին, դուրս մնացին Չեմպիոնների լիգայից և չունեն հաջորդ մրցաշրջանում եվրոպական որևէ մրցաշարի մասնակցության ուղեգիր նվաճելու հնարավորություն:
Այժմ «Չելսին» գտնվում է վերակառուցման փուլում, և Սիլվան քաջ գիտակցում է, որ իր տարիքը խանգարում է իրեն առանցքային ֆուտբոլիստ մնալ նոր մարզչի երկարաժամկետ ծրագրերում, ով, ամենայն հավանականությամբ, կլինի Մաուրիսիո Պոչետինոն:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 38 ամյա պաշտպանը կարող է վերադառնալ հայրենիք և կրկին խաղալ «Ֆլումինենսեի» կազմում, որը ժամանակին օգնել է նրան վերսկսել կարիերան Մոսկվայի «Դինամոյում» դժվար շրջանից հետո։
Սիլվան դեռ չի հայտնել «Չելսիին» հեռանալու իր մտադրության մասին, բայց եթե դա անի, Տիագոյի ցանկությունը կկատարվի։
Հաջորդ մրցաշրջանում Սիլվային «Չելսիի» առաջին թիմում կարող է փոխարինել Լևի Քոլվիլը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»: