«Չելսին» պատրաստ կլինի դիտարկել այլ ակումբների առաջարկները՝ կապված 2023/24 մրցաշրջանի երկրորդ կեսին եզրային կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի վարձակալության հետ։
Հունվարին «Չելսին» հաղթեց «Արսենալին» Մուդրիկի համար մղվող պայքարում, սակայն 22 ամյա ուկրաինացու ադապտացումը անգլիական ֆուտբոլին ավելի երկար է տևում, քան կարղ էին ենթադրել:
Ավելին, Մուդրիկի՝ իր կարգը ապացուցելու հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Իր թանկարժեք տրանսֆերից ի վեր Միխայիլը երկու հանդիպում անընդմեջ միայն մեկ անգամ է հայտնվել «Չելսիի» մեկնարկային կազմում։
Անցած տուրում «Բորնմուտի» դեմ խաղում Մուդրիկը նոր մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց «կապույտների» մեկնարկային կազմում, բայց չկարողացավ օգնել «Չելսիին» հաղթանակ կորզել (0:0):
Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, եթե Մուդրիկը չբարելավի իր խաղն առաջիկա շաբաթների ընթացքում, «Չելսին» պատրաստ կլինի հունվարին Միխայիլին այլ ակումբ ուղարկել խաղային պրակտիկա ստանալու:
Օրինակ, «Լիվերպուլի» նախկին հարձակվող Սթեն Կոլիմորը կարծում է, որ իդեալական կլիներ, որ Մուդրիկը վարձավճարով գնար Գերմանիա։ Միխայիլին սիրաշահում են նաև «Բրայթոնը», որտեղ մեծ հաջողությամբ աշխատում է նրա նախկին «Շախտյորի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբին: