«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է մտածել «Յունայթեդից» հեռանալու մասին: Այժմ անգլիացի ռմբարկուն ցանկանում է տեղափոխվել «Չելսի»:
Ինչպես հայտնի է, նախորդ մրցաշրջանի ավարտին 27-ամյա Ռունին իրեն բաց թողնելու խնդրանքով դիմեց մանչեսթերյան ակումբին: «Յունայթեդի» նոր մարզիչ Դևիդ Մոյեսը փորձեց Ռունիին համոզել մնալ, սակայն Ուեյնն անդրդրվելի է:
The Telegraph-ը հաղորդում է, որ Ռունին ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ: «Ազնվականներն» արդեն պատրաստել են 20 մլն ֆունտի իրենց առաջարկը, և սպասվում է, որ հարձակվողի ճակատագիրը կորոշվի մինչև 10-ը, երբ Անգլիայի չեմպիոնները կմեկնեն Հեռավոր Արևելք:
Ավելացնենք, որ Ռունիի ներկայիս պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, որով շաբաթական վաստակում է 250 հզր ֆունտ, կլրանա 2015թ-ին: