Հունվարին «Արսենալին» միացած Կիմ Չելստրեմը մոտ է շարք վերադառնալուն: Շվեդ կիսապաշտպանը կարող է իր նորամուտը նշել լոնդոնյան դերբում:
Հիշեցնենք, որ «զինագործները» 31-ամյա Չելստրեմին Մոսկվայի «Սպարտակից» վարձակալեցին ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Անգլիայում առաջին իսկ մարզման ժամանակ Կիմը լուրջ վնասվածք ստացավ և մինչև հիմա դաշտ դուրս չի եկել:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այժմ Չելստրեմը լավ մարզավիճակում է: Նրա մասնակցությունը Անգլիայի գավաթում «Էվերթոնի» դեմ խաղին քիչ հավանական է, սակայն նա կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» դեմ խաղին, որը տեղի կունենա մարտի 16-ին: