Չեմպիոնների Լիգայի G խմբում այսօր «Չելսին» հյուրընկալել էր սլովենական «Մարիբորին»:
«Կապույտները» սեփական հարկի տակ ջախջախեցին հյուրերին: Դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիեդեի Դրոգբան, Լոիկ Ռեմին և Ջոն Թերրին: 4-րդ գնդակն էլ գրանցվեց ինքնագոլով:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 7 միավորով կշարունակի լինել խմբի առաջատարը:
Գոլեր. Ռեմի՝ 13ր, Դրոգբա՝ 23ր (11մ), Թերրի՝ 31ր, Վիլեր՝ 54ր (11մ), Ազար՝ 77ր, 90ր: