«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր երեկոյան կփորձի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իր առաջին միավորները վաստակել տանը հյուրընկալելով «Կոպենհագենին»:
«Յունայթեդը» մեկնարկեց եվրոպական էլիտար մրցաշարը երկու պարտությամբ՝ ընդհանուր առմամբ յոթ գնդակ բաց թողնելով «Գալաթասարայից» և «Բավարիայից»:
«Կոպենհագենը» մեկ միավոր վաստակեց առաջին երկու տուրերում, թեև երկու հանդիպումների ընթացքում էլ հաշվի մեջ առաջ է եղել երկու գնդակի տարբերությամբ։
«Պետք է հաղթես, եթե պարտվել ես առաջին երկու հանդիպումներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը։
Սակայն Պրեմիեր լիգայում «Յունայթեդի» համար ամեն ինչ փոքր ինչ բարելավվել է՝ Տեն Հագի թիմը երկու անընդմեջ հաղթանակ տարավ և բարձրացավ ութերորդ հորիզոնական:
«Յունայթեդը» հաղթել է «Կոպենհագենի» հետ վերջին երեք հանդիպումներից երկուսում (1 պարտություն):
Նախորդ անգամ այս թիմերը հանդիպել էին 2020 թվականին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում, իսկ այն ժամանակ «Յունայթեդը» հաղթել է:
«Կոպենհագենը» երբեք չի հաղթել եվրոպական մրցաշարերում Անգլիա կատարած իր վերջին չորս այցերի ընթացքում՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 9 գնդակ:
«Կոպենհագենը» եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերի դեմ իր վերջին 7 խաղերում գոլ չի խփել:
«Կոպենհագենը» հյուրընկալվելիս չի պարտվել մայիսից՝ արդեն 14 հանդիպում անընդմեջ (10 հաղթանակ):
Հարձակվող Ռասմուս Հոյլունդը խփել է իր բոլոր երեք գոլերը «Յունայթեդի» կազմում Չեմպիոնների լիգայի խաղերում:
«Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը Չեմպիոնների լիգայի շրջանակներում Օլդ Թրաֆորդում կայացած իր վերջին չորս հանդիպումներում, որոնցում հայտնվել է մեկնարկային կազմում, կա՛մ գոլ է խփել (3), կա՛մ գոլային փոխանցում կատարել (1):
«Յունայթեդի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլիոնը վերականգնվել է վնասվածքից Տիրել Մալասիան սկսել է մարզումները, սակայն այս խաղից որակազրկված է Կազեմիրոն։
Չեմպիոնների լիգա՝ A խումբ 3-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Կոպենհագեն» (Դանիա)
Օլդ Թրաֆորդ՝ 23:00