Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանությունը, որից անմիջապես հետո կայացավ նաև Եվրոպա Լիգայի վիճակահանությունը։
Եվրոպայի ամենակարևոր ֆուտբոլային առաջնությունում պայքարը շարունակում է «Մանչեսթեր Սիթին», որին բաժին հասավ Մադրիդի «Ռեալը»։ Իսկ Եվրոպա Լիգայում «Լիվերպուլի» մրցակիցը իսպանական «Վիլյառեալն» է։
Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի զույգերը․
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»
«Ատլետիկո Մադրիդ» – «Բավարիա»
Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի զույգերը
«Լիվերպուլ» ֊ «Վիլյառեալ»
«Շախտյոր» ֊ «Սևիլյա»