Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Արսենալն» ընդունել էր Զագրեբի «Դինամոյին»։
Արսեն Վենգերի սաները կարողացան վստահ հաղթանակ տանել սեփական հարկի տակ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով խորվաթական ակումբի դարպասը։ Հանդիպման հաշիվը բացեց «զինագործների» լավագույն ասիստենտ Մեսութ Օզիլը։ Դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, եթե վերջին խաղում կարողանա հաղթել «Օլիմպիակոսին»։
Գոլեր․ Օզիլ՝ 29ր, Սանչես՝ 33ր, 69ր։