Չեմպիոնների Լիգայի A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց գերմանական Լևերկուզեն քաղաքը ներկայացնող «Բայերին»:
«Մանկունյանցիները» կարողացան վստահ հաղթանակ տանել՝ վաստակելով 3 միավոր: Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ուեյն Ռունին, ով երկրորդ խաղակեսում նաև դուբլ ձևակերպեց: «Կարմիր սատանաներից մեկական գոլի հեղինակ դարձան նաև Ռոբին բան Պերսին և Անտոնիո Վալենիսան: Հյուրերից աչքի ընկան Սիմոն Ռոլֆեսը և Օմեր Տոպրակը:
Գոլեր․ Ռունի՝ 22ր, 70ր, Ռոլֆես՝ 54ր, վան Պերսի՝ 59ր, Վալենսիա՝ 79ր, Տոպրակ՝ 88ր: