Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտել է, որ Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում ավագի պարտականությունները կկատարի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:
Ինչպես հայտնի է, «երեք առյուծների» ավագ Սթիվեն Ջերարդը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Ուեմբլիում» կայանալիք խաղին:
Ֆրենկն այդ խաղին կներկայանա իր երկու դուստրերի ուղեկցությամբ: Լեմպարդը խաղից առաջ հավաքականում անցկացրած 100 խաղի համար հատուկ պարգև կստանա:
The Guardian-ի հաղորդմամբ, հավաքականի կենտրոնում Լեմպարդին կարող են օգնել Ջեկ Ուիլշերը, Ադամ Լալանան և Ռոս Բարքլին: