«Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալի» դեմ առաջին խաղում դաշտից հեռացվելու համար։
Չորեքշաբթի երեկոյան Սանտյագո Բեռնաբեուում կայացած հանդիպման վերջին երրորդում հատվածում «Չելսին» խաղաց տասը հոգով, և «Ռեալը» խնդիր չունեցավ իր թվային առավելությունը գոլի վերածելու։
Չիլուելն իր կարմիր քարտը ստացավ Ռոդրիգոյի նկատմամբ տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտում անելում համար, և Բենը զղջում է իր կատարածի համար:
«Ես դա մարսում էի մեկ ամբողջ գիշեր և պարզապես ուզում եմ ներողություն խնդրել իմ թիմակիցներից և երկրպագուներից: Անցած գիշեր ես որոշում կայացրեցի վայրկյանների ընթացքում և դա սխալ էր: Ես միշտ տալիս եմ իմ ամբողջ ուժը թիմի համար և կշարունակեմ այդպես: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- գրել է Չիլուելը թվիթերում։
Բացի այդ, Չիլուելն այժմ որակազրկված է հաջորդ շաբաթ «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման համար: