«Չելսիի» եզրային պաշտպաններ Ռիս Ջեյմսը և Բեն Չիլուելը կարող են խաղադաշտ վերադառնալ հաջորդ ուրբաթ «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպմանը:
Ջեյմսը շարքից դուրս էր եկել դեկտեմբերի 27-ից, երբ նրա մոտ կրկնվեց ծնկի վնասվածքը:
Ինչ վերաբերում է Չիլուելին, նա պատռել էր ազդրի մկանը նոյեմբերի սկզբին Զագրեբի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:
The Telegraph-ը կարող է հաստատել, որ 23 ամյա Ջեյմսը լիովին ապաքինվել է և փորձում է առաջիկա դերբիում տեղ ապահովել «Չելսիի» մեկնարկային կազմում:
Միևնույն ժամանակ, 26 ամյա Չիլուելը կարող է հույսը դնել միայն «Ֆուլհեմի» հետ խաղում պահեստայինների նստարանից դուրս գալու վրա: