Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց շվեյցարական «Բազելի» հետ։
«Կարմիր սատանաները» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Մարունա Ֆելայնին, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 3 միավորով A խմբի առաջին հորիզոնականում է։
Գոլեր․ Ֆելայնի՝ 35ր, Լուկակու՝ 53ր, Ռեշֆորդ՝ 84ր։