Լոնդոնի ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանկաները ստացել են «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն և «Տոտտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետնոին, որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավոգույն մարզիչ համապատասխանաբար։
Անգլիական ֆուտբոլում իր առաջին տարում Պայեն դարձել է յոթ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ «Վեստ Հեմն» այժմ պայքար է մղում Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելու համար։
Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Դիմիտրիի հետ մրցել են «Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլը, «Չելսիի» վինգեր Վիլլիանը, «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և Օդիոն Իգալոն «Ուոթֆորդից»։
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել 44-ամյա Պոչետինոն, ում թիմն անակնկալ կերպով այժմ երկրորդն է առաջնությունում և ընդամենը 3 միավորով է հետ առաջատար «Լեսթերից»։
Այս մրցանակի համար ներկայացված էին նաև Արսեն Վենգերը՝ «Արսենալից», Սլավեն Բիլիչը՝ «Վեստ Հեմից» և Կիկե Սանչես Ֆլորեսը՝ «Ուոթֆորդից»։