«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ չնայած անցած մրցաշրջանում «Սիթի»-ի չեմպիոնությանը, «Յունայթեդ»-ը միշտ ավելի առաջ է եղել «Սիթի»-ից:
Անցած մրցաշրջանի ավարտը շատ դրամադիկ ստացվեց «քաղաքայիններ»-ի համար: «Սիթի»-ն կարողացան վերջին վայրկյանին նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Սակայն այս մրցաշրջանում առայժմ հաջող է հանդես գալիս «Յունայթեդ»-ը, որը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Էվրան, ով այսօր Ֆրանսիայի հավքականի կազմում դաշտ դուրս կգա«Սիթի»-ի խաղացող Մարիո Բալոտելիի դեմ, հայտարարել է, որ իրենց հարևանները միշտ «Յունայթեդ»-ից թույլ են եղել:
-Ես լավ եմ ճանաչում Մարիոյին, սակայն չեմ կարող հասկանալ, թե ինչ մրցակցության մասին կարող է խոսք գնալ, չէ որ «Յունայթեդ»-ը միշտ առաջ է եղել «Սիթի»-ից:
Անցած մրցաշրջանը ոչինչ չի որոշում,- ասել է Պատրիս Էվրան: