Չեմպիոնների Լիգան լքելը վատագույն սցենարն է` ըստ «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի: london24.com կայքին Պետր Չեխը մասնավորապես ասել է.
-Մենք պատրաստ էինք նման սցենարի: Հիմա սա է իրականությունը, և մենք ոչինչ փոխել չենք կարող: Այսօր մենք լավ խաղացինք: Հուսամ, այս հանդիպումը կդառնա սկիզբ մեր հաղթանակների: Մենք ինքներս ենք մեղավոր այս իրավիճակում, երբ արդյունքն այլևս չէր բխում մեր այսօրվա հանդիպումից: Կարիք չկա մեղադրելու ինչ-որ մեկին ակումբի անհաջողությունների համար:
Խայտառակություն է: Համաձայն եմ, բայց հիմա մեզ աջակցություն է պետք, որպեսզի հարթենք ստեղծված իրավիճակը Անգլիայի Պրեմիեր Լիգայում և հաղթենք մնացած տիտղոսները