«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտնել է, որ չի վախենում Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունից, եթե բելգիացի դարպասապահը որոշի վերադառնալ Լոնդոն:
Արդեն երրորդ անընդմեջ մրցաշրջանն է, ինչ Կուրտուան վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում»: Լա Լիգայում Տիբոն մեծ առաջընթաց է գրանցել, ինչը նրան թույլ կտա վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»:
-Դա կլինի ակումբի որոշումը: Միակ բանը, որ կարող եմ անել, ինչքան հնարավոր է լավ խաղամ և դրանով մարզչին ցույց տամ, որ արժանի եմ հիմնական կազմում խաղալուն: Ես արդեն 10 տարի է խաղում եմ այստեղ և այդ ընթացքում մոտ 20 տարբեր դարպասապահների անուններ են շրջանառվել, սակայն ես ոչ մեկից չեմ վախեցել և շարունակել եմ խաղալ,- Isport պարբերականին հայտնել է Չեխը: