«Արսենալը» պետք է անհապաղ լուծի իր խաղային խնդիրները: Նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Վենգերը կարծում է, որ խնդիրները թիմի ներսում են.
-Մենք պետք է ինքներս ինչ-որ բան անենք հիմա և ոչ թե սպասենք հունվարին: Այս պահին մենք գոհ չենք մեր խաղի որակից: Ու սա շատ ավելի կարևոր է, քան հարցի հոգեբանական կողմը:
Վենգերը մտադիր է հենց այս պահից կենտրոնանալ խաղի վրա, որպեսզի երջանկացնի ակումբի հավատարիմ երկրպագուներին:
-Հիմա բոլորին է դժվար արդյունքի հասնելը. Կապ չունի ակումբի սեփականատերը ինչքան գումար է ներդրել,-ասել է «զինագործների» գլխավոր մարզիչը: