«Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը հերքել է Բունդեսլիգա վերադառնալու մասին լուրերը:
Անցած շաբաթ մամուլում ինֆորմացիա հայտնվեց, ըստ որի Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վոլֆսբուրգը», որի սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆսը լավ է ճանաչում Պերին:
Մերտեզակերը խոստովանել է, որ լավ հարաբերությունների մեջ է Ալլոֆսի հետ, սակայն միայն դրա համար չի պատրաստվում լքել «Արսենալը»: Պերը իր ապագան կապում է լոնդոնյան ակումբի հետ:
-Իհարկե, ես լսել եմ այդ մասին: Սակայն ես դա ընդունեցի ժպիտով: Բոլորը, այդ թվում իմ ընտանիքը, անընդհատ ինձ հարցնում են, թե ինչ է լինելու:
Ես չեմ պատրաստվում վերադառնալ Գերմանիա,- ասել է Մերտեզակերը: Sport Bild Plus