«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին խնդրում է թիմի երկրպագուներին սատարել իրենց այս դժվարին պահի:
Կիրակի օրը «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:2): Այս պահին թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին» զիջում է 6 միավորով:
Արդեն հիմա խոսում են այն մասին, որ «զինագործների» համար դժվար կլինի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերելը: Գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ է նման իրավիճակում հայտնվում:
Պոդոլսկին իր ֆեյսբուքյան էջում հորդորում է երկրպագուներին չհուսահատվել և հավատալ իրենց.
«Է~, երկրպագուներ, այսպիսի բաներ միշտ էլ պատահում են: Դուք դիտեցիք հանդիպումը: Սա հեռու էր նրանից, ինչ որ մենք մեզանից ներկայացնում ենք: Մինչդեռ պետք է առաջ շարժվել: Առջևում դեռ շատ դժվար հանդիպումներ են մեզ սպասվում: Եղե´ք մեր կողքին: Մենք ձեր կարիքն ունենք: Առա´ջ «Արսենալ»: