Լուկաս Պոդոլսկին հայտնել է «Արսենալի» հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարելու մտադրության մասին, չնայած մրցակցության մեծացմանը:
Այս մրցաշրջանում Լուկասի համար ավելի դժվար կլինի խաղային պրակտիկա ունենալ «Էմիրեյթսում», քանի որ «զինագործներին» են միացել Դենի Ուելբեքը և Ալեքսիս Սանչեսը: Պոդոլսկին այլ ակումբ տեղափոխվելու տարբերակ ուներ, սակայն նա որոշեց մնալ և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
-Սա ինձ համար շատ բարդ իրավիճակ է: Երբ դու մեծ գումարներով ֆուտբոլիստներ ես գնում, սպասում ես, որ նրանք կլինեն հիմնական կազմում: Սակայն առջևում երկար մրցաշրջան կա, և մենք կտեսնենք, թե ինչ կստացվի: Ես պայքարելու եմ «Արսենալի» 11 ֆուտբոլսիտներից մեկը լինելու համար:
Ամռանը կարիերաս շարունակելու մի քանի տարբերակներ կար, այդ թվում վերադարձը Բունդեսլիգա: «Քյոլնից» հեռացած ֆուտբոլիստի համար դժվար կլիներ խաղալ Գերմանիայի այլ ակումբում, իսկ միանգամայն անհայտ վայրում՝ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում խաղալն ինձ համար տարբերակ չէր,- ասել է Պոդոլսկին: ESPN