«Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը կարող է վիրահատվել այն բանից հետո, երբ ուսի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
Պոուպը փոխարինվեց Սենտ Ջեյմս Պարկում կայացած հանդիպման 86-րդ րոպեին: Նիկը վնասեց ձախ ուսը՝ դեպի դարպասի անկյունը գնացող գնդակի հետևից սուզվելու պատճառով:
Այսպիսով, Պոուպը միացել է «կաչաղակների» վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների տպավորիչ ցանկին, և այժմ բժիշկները պետք է որոշեն՝ արդյոք 31 ամյա անգլիացին, ում փոխարինեց Մարտին Դուբրավկան, վիրահատության կարիք ունի, թե՞, ոչ։
«Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում Նիկին, արդյոք նա վիրահատության կարիք կունենա, թե ոչ:
Դա շատ ծանր վնասվածք է թվում: Երևում է, որ նրա ուսը տեղաշարժվել է, ինչը նախկինում եղել է նրա հետ: Հետո նա վիրահատվել է և բարեհաջող վերադարձել:
Մենք կգնահատենք նրա առողջական վիճակը և եկեք խաչակնքենք, որ նա շուտ ապաքինվի»,- ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն։