«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ գոհ է իր րատմադրության տակ գտնվող ֆուտբոլիստների ցանկից:
«Չելսին» այս ամառ ունեցավ երկնիշ թվով նորեկներ՝ ներդնելով մոտ 350 միլիոն ֆունտ՝ թիմն ուժեղացնելու համար:
«Ազնվականները» դեռ աշխատում են տրանսֆերային շուկայում, բայց եթե ակումբը ուրիշ ֆուտբոլիստների հետ պայմանագիր չկնքի, դա ամենևին էլ չի վշտացնի Պոչետինոյին:
«Ես իսկապես գոհ եմ այն կազմից, որը մենք ունենք այս պահին: Եթե մենք կարողանանք ինչ-որ մեկին հրավիրել որոշ դիրքեր ամրապնդելու համար, ապա դա, իհարկե, ողջունելի կլինի: Եթե ոչ, ապա ես գոհ եմ խաղացողների ներկայիս ընտրությունից»:
«Անկեղծ ասած, մենք այնքան կենտրոնացած ենք խաղացողներին վերադարձնելու վրա և կենտրոնացած ենք Լիգայի գավաթի «Ուիմբլդոնի» դեմ խաղի մասին: Գիտեմ, որ ակումբը շատ քրտնաջան աշխատում է մեր սկսած գործն ավարտին հասցնելու համար: Դեռ մի քանի օր կա, բայց առայժմ հաղորդելու ոչինչ չունենք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։