• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ակումբները 2011/12 մրցաշրջանում վաստակել են 2.36 մլրդ ֆունտ

BarclaysՀամաձայն Deloitte աուդիտորական ընկերության ուսումնասիրությանը, 2011/2012 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները միասին վաստակել են ռեկորդային 2.36 մլրդ ֆունտ:

Deloitte-ի փորձագետները 2012/13 մրցաշրջանի համար կանխատեսել են 2.5 մլրդ ֆունտ, իսկ հաջորդ երեք տարվա համար կտրուկ 600 մլն ֆունտի աճ, ինչը կապված է հեռուստացուցադրման նոր պայմանագրի ստորագրման հետ: Այդ պարագայում գումարը կանցնի 3 մլրդ ֆունտից:

Փորձագետների կարծիքով, անգլիական ակումբների շահույթի ավելացմամբ կարելի է մեծածավալ և հեռանկարային աշխատանքներ կատարել: Մյուս ազգային առաջնություններն այս ցուցանիշով շատ հետ են Պրեմիեր Լիգայից:

Համեմատության համար, 2011/12 մրցաշրջանում Բունդեսլիգայի ակումբների շահույթը կազմել է 1.9 մլրդ ֆունտ, իսպանական Պրիմերայինը՝ 1.8 մլրդ, Ա Սերիայինը՝ 1.6 մլրդ, Լիգա 1-ինը՝ 1.1 մլրդ:

Նշենք, որ այդ հասույթի 70%-ը ծախսվում է աշխատավարձերի վրա: Բունդեսլիգայում այս տոկոսը ավելի ցածր է՝ 51, Պրիմերայում՝ 60, Ա Սերիայում՝ 75, Լիգա 1-ում՝ 74:

Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ակումբներից 2011/12 մրցաշրջանում ամենից շատ շահույթ ունեցել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 320 մլն ֆունտ, իսկ ամենից քիչ՝ «Ուիգան Ատլետիկը»՝ 53 մլն ֆունտ: