«Բենֆիկայի» կիսապաշտպան Էդուարդո Սալվիոյի գործակալի խոսքերով, իր հաճախորդը մի քանի անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Ներկա պահին 23-ամյա Սալվիոյի ապագան պորտուգալական ակումբում մեծ հարցականի տակ է: Անորոշ իրավիճակից կարող են օգտվել անգլիական ակումբները, որոնք նկատել են արգենտինացու տաղանդը Եվրոպա Լիգայի վերջին խաղարկությունում:
-Հիմա նրա ապագան դեռ անորոշ է: Մենք պետք է խոսենք «Բենֆիկայի» հետ և քննարկենք բոլոր հավանական տարբերակները: Նրանով հետաքրքրված են անգլիական և իտալական ակումբները, և ես կարծում եմ, որ նրանք այս հարցով արդեն դիմել են «Բենֆիկային»:
Զարմանալի չէ, որ Սալվիոյով հետաքրքրված են գերակումբներ. նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց: Հիմա որոշումը «Բենֆիկայինն» է: Էդուարդոն պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ,- ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ագուստին Խիմենեսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն: