Պրեմիեր Լիգայի չորս ակումբներ միանգամից հետաքրքրված են «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի ծառայություններով:
Մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության հետ անհանգիստ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տա Օդեմվինգիեին սկսել իր կարիերան «Հոթորնսում» մաքուր էջից: Ավելի հավանական է Պիտերի` ակումբից հեռանալու տարբերակն այս ամառ:
Տարբեր տեղեկությունների համաձայն, 31-ամյա նիգերիացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը»: Սակայն Օդեմվինգիեի օգնությամբ իրենց շարքերն են ցանկանում ուժեղացնել նաև «Վեստ Հեմը», «Հալլ Սիթին», «Սանդերլենդը» և «Ֆուլհեմը»:
Հավելենք, որ Պիտերի գործող պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ ավարտվում է մեկ տարի հետո: Ակնկալվում է, որ «Հոթորնսի» ակումբը 1.5 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի ֆուտբոլիստին: