«Վեստ Հեմը» հայտարարել է իր հարձակվող Ջանլուկա Սկամակային «Ատալանտա» վաճառելու մասին։
Սկամական միայն անցած ամառ է «Սասուոլոյից» միացավ «Վեստ Հեմին» 35,5 միլիոն ֆունտով:
Իր միակ անգլիական մրցաշրջանում Ջանլուկան 27 խաղում խփեց ընդամենը 8 գոլ, այդ թվում՝ հինգը Կոնֆերանց Լիգայում «մրճահարների» հաղթանակի ճանապարհին:
Չկարողանալով արդարացնել սպասելիքները՝ այժմ 24 ամյա իտալացին վերադառնում է հայրենիք և «Ատալանտայում» կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդին» միացած Ռասմուս Հոյլունդին։
Նշենք, որ Սկամակայի տրանսֆերը դեպի «Ատալանտա» գնահատվում է 30 միլիոն եվրո (25,8 միլիոն ֆունտ ստերլինգ), այդ թվում՝ 5 միլիոն եվրո (4,3 միլիոն ֆունտ) բոնուսներով։