«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հորդորում է իր թիմակից Թեո Ուոլկոտին` նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Ուոլկոտի պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, իսկ կողմերն այդպես էլ համաձայնության չեն գալիս: Անգլիացի հարձակվողը պահանջում է շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ, մինչդեռ Արսեն Վենգերը չի կարող նման շռայլություն թույլ տալ: Ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ մրցաշրջանում Թեոն հանդես կգա այլ ակումբում:
Այնուամենայնիվ, Ուոլկոտի թիմակիցները հավատացած են, որ նա կմնա ակումբում:
-Յուրաքանչյուրս էլ ուզում ենք, որ Թեոն պայմանագիր կնքի: Բայց դա նրա և ակումբի խնդիրն է: Ես միայն հույս ունեմ, որ նրանք համաձայնության կգան:
Թեոն հիանալի է խաղում և թիմին մեծ օգուտ է տալիս: Ես միշտ նրան ասում եմ. «Դե լավ, Թե´ո, ստորագրիր պայմանագիրը»: Բայց ես արդեն ասացի` դա իր անձնական որոշումն է լինելու, բայց նա պետք է հիշի` ինչքան կարևոր է երկրպագուների և մեզ համար:
Բացի այդ, Ուիլշիրը հույս ունի, որ Թեոն հաշվի կառնի նաև իրենց ստորագրած պայմանագրերը:
-Մենք բոլորս լավ ընկերներ ենք, բրիտանացիներ և միշտ միասին ենք: Հուսամ` նա կհետևի մեր օրինակին և վերջապես կստորագրի պայմանագիրը: