«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարծում է, որ ինքը դարձել է սեփական հաջողության զոհը: Ֆուտբոլիստի կարծիքով, մարդիկ մոռանում են իր տարիքը:
Վերջին երկու տարվա ընթացքում Ջեկին անհանգստացնում են առողջական խնդիրները, ինչի պատճառով «Արսենալի» և Անգլիայի հավաքականի մարզչական շտաբերը ստիպված են չափազանց զգուշավոր լինել Ջեկի հանդեպ:
Այս ամենը հաճախակի քննադատությունների առիթ են դառնում, իսկ որոշ ֆուտբոլասերներ էլ նրան անվանում են «բյուրեղապակյա ֆուտբոլիստ»: Սակայն Ջեկը կոչ է անում չմոռանալ, որ ինքն ընդամենը 21 տարեկան է:
-Ես կարծում եմ, որ մարդիկ մոռանում են իմ տարիքը: Ոչ միայն այն պատճառով, որ ես վաղուց եմ ֆուտբոլում, այլ նաև նրա համար, որ լսում են՝ երկու երեխա ունեմ:
Ես առաջին թիմում եմ հայտնվել 16 տարեկանում, դրա համար 5 տարին բավական մեծ ժամանակ է: Իմ նպատակն էր հանդես գալ Անգլիայի ազգային հավաքականում և դա իրականցավ 18 տարեկանում:
Ես խաղում եմ 30 տարեկան ֆուտբոլիստների դեմ, դրա համար կխնդրեմ քննադատելուց առաջ ուշադիր նայել փաստերին,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: