«Էվերթոնը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյմս Գարների հետ պայմանագիր կնքելու մասին։
21-ամյա Գարները պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ մինչև 2026 թվականի հունիսը և Ֆրենկ Լեմպարդի թիմի ութերորդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ջեյմսը, ով «Յունայթեդում» հանդես է գալիս ութ տարեկանից, գնահատվում է 15 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները:
Հավելում ենք, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացողը մի քանի հանդիպում է անցկացրել հարազատ ակումբի կազմում, սակայն անցած մրցաշրջանում, «Նոթինգհեմ Ֆորեսթում» վարձավճարով հանդես գալու ժամանակ նա ուղղակի փայլեց։