«Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնը հայտնել է, որ նոր պայմանագիրը հաստատում է իր հավատարմությունը «Արսենալին»: Ֆուտբոլիստը իր ապագան կապում է միայն «զինագործների» հետ:
20-ամյա Ջենկինսոնը մեկն է այն հինգ ֆուտբոլիստներից, ովքեր այս շաբաթ երկարացրեցին իրենց պայմանագրերը ակումբի հետ:
-Խոստովանում եմ. ես ուրախությունից յոթերրորդ երկնքում եմ, ես շատ ուրախ եմ: Իմ ապագան տեսնում եմ միայն այստեղ և ես ուրախ եմ, որ ակումբն էլ է այդպես մտածում:
Նոր պայմանագրի ստորագրումը ցույց է տալիս իմ հավատարմությունը: Իմ համար ակնհայտ է, որ մարդիկ վստահում և հույս են կապում ինձ հետ և ես պետք է արդարացնեմ այն,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ջենկինսոնը: