«Աստոն Վիլլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մերժել է աշխատանքի մի քանի առաջարկ:
Ջերարդն աշխատանքից դուրս է եկել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ հեռացվել էր աշխատանքից: Այդ ժամանակվանից լրագրողները Սթիվենին ուղարկում էին «Լիդս», «ՊՍԺ», «Տրաբզոնսպոր» և Լեհաստանի հավաքական:
Ջերարդի խոսքերով, նա իրոք ուներ մարզչական կարիերան վերսկսելու որոշ տարբերակներ, սակայն մինչ այժմ չի գտել իր համար ճիշտ տարբերակը:
«Վիլլայից» հեռանալուց ի վեր ես հնարավորություններ եմ ունեցել մարզելու ակումբային և միջազգային մակարդակում, ներառյալ հետաքրքիր հնարավորություն արտասահմանյան առաջնությունում, բայց նրանցից ոչ մեկն այս պահին ինձ համար ճիշտ չի թվում»:
«Միևնույն ժամանակ ես հաճույք եմ ստանում իմ աղջիկների և իմ փոքրիկ տղայի համար Uber-ի վարորդ լինելուց»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։