«Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Ջերմեյն Պենանտը, այնուամենայնիվ, կմնա իր ակումբում` ստորագրելով 1-ամյա պայմանագիր:
Ակնկալվում էր, որ անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո 30-ամյա Պենանտը կհեռանա «Բրիտանիայից» և կփոխի ակումբը: Սակայն «Ստոկի» նոր գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը որոշել է պահել կիսապաշտպանին, և նա երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը:
-Ես հիանում էի Ջերմեյնի խաղով, և կասկածներ չունեմ իր հնարավորությունների հետ կապված: Ես ցանկանում եմ ունենալ որքան հնարավոր է ստեղծագործ ֆուտբոլիստներ, և Ջերմեյնն այս անհրաժեշտ որակներն ունի:
Մենք շատ դրական հանդիպում ունեցանք, այնպես որ հիմա իր հերթն է ցույց տալ այն ամենն, ինչին ունակ է,- հայտնել է Հյուզը «Ստոկի» պաշտոնական կայքին: