Կիսապաշտպան Ջո Ալենը խոստովանել է, որ իր դեբյուտային մրցաշրջանը «Լիվերպուլում» չի ստացվում այնպես, ինչպես նա կցանկանար:
Անցած ամառ Բրենդան Ռոջերսը, որը նոր էր գլխավորել «Լիվերպուլը», ուժով ձեռք բերեց Ալենին իր նախկին ակումբից՝ «Սուոնսիից», 15 մլն ֆունտով:
Մինչդեռ «Էնֆիլդում» Ալենն ընդամենը դրվագներով է իրականացնում այն խաղը, որը նրան առանձնացնում էր «Սուոնսիում»: Արդյունքում Ջոն ընդամենը մեկ անգամ է դաշտ դուրս եկել «Լիվերպուլի» մեկնարկային կազմում 2013 թվականին Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
-Պետք չէ ասել, որ ես հիանալի մարզավիճակում եմ: Երբեմն ես հիասթափված և հուսալքված եմ լինում, երբ գործերն իդեալական չեն լինում:
Հիասթափված եմ, որ չեմ մասնակցում յուրաքանչյուր խաղի և չեմ խաղում խաղերն ամբողջությամբ: Բայց ամեն ինչ ինձնից է կախված, ես պետք է տքնաջան աշխատեմ, որպեսզի վերադառնամ թիմ և բարելավեմ իմ խաղամակարդակը,- հայտնել է Ալենը: Sky Sports