• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Թերրին «Չելսիին» դեռ այսպես խեղճացած չէր տեսել

Ջոն ԹերրիՋոն Թերրին «Չելսիում» եղած ժամանակ դեռ երբեք անհաջողությունների նման շղթա չէր տեսել: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Չելսին» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, կասկածի տակ դրեց իր հնարավորությունները Պրեմիեր Լիգան հաղթելու, ինչպես նաև տեղի ունեցավ մարզչական փոփոխություն. Ռոբերտո Դի Մատեոյին փոխարինելու եկավ Ռաֆայել Բենիտեսը:

The Independent-ի փոխանցմամբ Թերրին խոստովանել է, որ ակումբին այսպես խեղճացած դեռ չէր տեսել: Բայց «ազնվականների» ավագը հույս ունի, որ շատ շուտով թիմի արդյունքներն ու խաղը կբարելավվի: Իսկ մինչ այդ խաղացողները պետք է հավաքվեն ու իրենց վրա վերցնեն պատասխանատվություն:

-Եկեք նայենք ճշմարտության աչքերի մեջ: Այն, որ մենք արդեն 6 խաղ անընդմեջ չենք հաղթում, չի կարող չսարսափեցնել մեզ: Իմ այստեղ եղած ժամանակ դեռ նման խնդրի չէի բախվել: Հիմա մենք պետք է վստահություն հավաքենք ու լինենք միասնական,- նշել է թիմի կապիտանը:

Հետաքրքիր փաստեր