«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգգսը վստահ է, որ աստղային նորեկների շնորհիվ իր թիմն ավելի արդյունավետ կխաղա և դրանով կուրախացնի երկրպագուներին:
Այս ամռանը «կարմիր սատանաները» կազմը թարմացնելու համար ծախսեցին 150 մլն ֆունտ՝ այդ թվում «Օլդ Թրաֆորդ» հրավիրելով Անխել Դի Մարիային և Ռադամել Ֆալկաոյին:
-Բարձունքներ վերադառնալու համար կարևոր է մաքուր փոխանցումներով խաղը: Բոլոր լավ թիմերը կառուցված են հուսալի պաշտպանության վրա: Մենք այնպիսի ֆուտբոլիստներ ունենք, որոնք իրենց վարպետության շնորհիվ երկրպագուներին կստիպեն ոտքի կանգնել,- ասել է Գիգգսը: Sunday Times