«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը կարծում է, որ իր ակումբակից Ռիո Ֆերդինանդին Անգլիայի ազգային հավաքական չհրավիրվելը ակումբին միայն օգուտ է բերում:
Արդեն 1.5 տարի է, ինչ Ֆերդինանդը հրավեր չի ստանում ազգային հավաքականից, չնայած որ լավ խաղ է ցուցադրում «Յունայթեդում»: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ այն դեպքում, երբ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին ավարտեց կարիերան Անգլիայի կազմում: Մեղմ ասած, Ռիոն խնդիրներ ունի Ջոնի հետ:
Գիգգսն իր հերթին սրա մեջ դրական բան է տեսնում: Ըստ նրա՝ Ֆերդինանդը, չմասնակցելով ազգային հավաքականի խաղերին, ակումբին մեծ օգուտ է տալիս:
-Մտածում եմ՝ հենց այդպես է: Մինչդեռ չեմ կարծում, որ սա որևէ կերպ ազդում է Ռիոյի վրա: Մեզանից յուրաքանչյուրը պարզապես երջանիկ է, որ նա այսպես լավ է խաղում «Յունայթեդի» կազմում:
Նա այսպես գործում է ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ նրա փորձը, առաջատարի հմտությունները կենսապես անհրաժեշտ էին Ջոննի Էվանսին և Ռաֆայելին «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:
Ռիոն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա ապացուցում է սա նորից և նորից: Նա այդ ապացուցեց անցած չորեքշաբթի,- հայտնել է Գիգգսը: The Telegraph