«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կատարող Ռայան Գիգգսը խոստացել է մտածել «Հալլ Սիթիի» դեմ խաղին իր մասնակցության մասին:
«Վագրերի» դեմ խաղը կարող է լինել Գիգգսի համար վերջինը՝ որպես «Յունայթեդի» ֆուտբոլիստ: Այդ հանգամանքը ուելսցի կիսապաշտպանին կարող ստիպել խաղին մասնակցել որպես ֆուտբոլիստ:
-Ես կմտածեմ այդ մասին, սակայն ցանկանում եմ հաղթել խաղը նաև որպես մարզիչ: Ես ցանկանում եմ անել այն, ինչը թիմին կօգնի հաղթանակ տանել:
Իհարկե, իդեալական տարբերակը կլինի, որ ես դուրս գամ խաղադաշտ և հաղթական գոլ խփեմ: Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Գիգգսը: