«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը երեկվա վճռորոշ խաղից հետո, որում «ազնվականները» հաղթեցին 6:1 հաշվով, հայտնել է իր վերաբերմունքը Եվրոպա Լիգայի մասին:
-Եվրոպա Լիգան այդքան կարևոր չէ, երբ դու չես հասնում քո նպատակին: Բայց եթե դու հասնում ես կիասաեզրափակիչ կամ եզրափակիչ, իհարկե, ցանկություն կա հաղթելու այդ մրցաշարը: Կփորձենք առաջ գնալ, ինչքան որ կարողանանք:
Յուրաքանչյուր մրցություն մեզ համար կարևոր է, ուստի կպայքարենք հաղթանակի համար,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: